Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Շատ կարևոր է, որ մինչև վերադառնալը, Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն»․ Մետաքսե Հակոբյան

100
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 11:18
«Շատ կարևոր է, որ մինչև վերադառնալը, Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24TV-ի եթերում խոսել է Արցախի վտարանդի կառավարության գոյության կարևորության մասին՝ ասելով հետևյալը․ «Ոչ ոք չի վիճարկում, որ Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ իշխանություն, և Արցախի իշխանությունների, ԱԺ-ի գործունեությունը ոչ մի կերպ չի կարող վտանգ ներկայացնել Հայաստանի իշխանությունների համար։ Մեր գործունեությունը ոչ մի առնչություն չունի ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետ, քանի որ մենք ունենք գերխնդիր, այն է՝ վերադարձ Արցախ կամ Արցախի վերադարձը հային։ Շատ կարևոր է, որ մինչև վերադառնալը, Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն և գործուն լինեն, որպեսզի վերադառնալիս շարունակեն իրենց գործունեությունը։ Մեր ներկայությունը Հայաստանում Արցախի հարցը բաց է պահում»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ արցախցիների վերադարձի ուղղությամբ գործուն քայլեր են իրականացվում, այդ թվում՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ստեղծված Արցախի հարցերով հանձնախմբի միջոցով:

Մետաքսե Հակոբյանի հարցազրույցը