Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.

Բլինքենը զանգել է Ալիևին ու հավաստիացրել, որ ապրիլի 5-ի հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ

91
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 19:30
Բլինքենը զանգել է Ալիևին ու հավաստիացրել, որ ապրիլի 5-ի հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Զանգի առիթ է հանդիսացել ապրիլի 5-ին կայանալիք՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումն է։

Բլինքենն Ալիևին վստահեցրել է՝ հանդիպումն Ադրբեջանի դեմ ուղղված չէ։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին ասել է, որ իրեն հայտնի է՝ կայանալիք հանդիպումն անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, ուստի ինքը հարկ է համարում պարզաբանել, որ հանդիպման թեման Հայաստանի տնտեսական զարգացումն է։