Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ներկայացրեք գիտական փաստերը, ոչ թե «պապայի արև, շատ լավ ծառ ա»». Քրիստինա Վարդանյան

103
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 18:00
«Ներկայացրեք գիտական փաստերը, ոչ թե «պապայի արև, շատ լավ ծառ ա»». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ քաղաքապետ Ավինյանի հետ հանդիպել է, ներկայացրել է ծառերի համատարած հատման բոլոր վտանգները, սակայն նրա ներկայացրած գիտական բացատրությունները մնացել են անհետևանք: «Հիմա քաղաքացիների հերթն է, որ խոսեն նրա հետ ու հասկացնեն, թե ինչ մեծ վտանգի առջև են կանգնեցնում Երևանն ու երևանցիներին»,- նշեց նա: Նա նաև հավելեց՝ ներկայացրեք գիտական փաստերը, ոչ թե «պապայի արև, շատ լավ ծառ ա»:

Քաղաքապետարանի դիմաց դուրս եկած Ավինյանն էլ հայտարարեց, թե քաղաքապետարանն այս 2 տարում 10 հազար ծառ է տնկել՝ ոռոգման համակարգի ներդրմամբ, տնկածների 95%-ը կպել է: