Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.

Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին

99
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 14:18
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին

«Հրապարակ»-ն այսօր գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է։

Ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասել է հետևյալը․ «Հիշեցնեմ, որ դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար: Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է:

Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում: Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով»։