Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ճանապարհով»․ Արմեն Խաչատրյան

84
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 13:18
«Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ճանապարհով»․ Արմեն Խաչատրյան

«Ադրբեջանը ամեն անգամ հարձակման լեգիտիմ հիմք ստեղծելու համար ապատեղեկատվություն է տարածում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղությունը։ Բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ճանապարհով, Ադրբեջանին պետք է ստիպել վերադառնալ կառուցողական դաշտ»,- նշել է նա։

Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը