Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Որքան ուժեղ ենք մենք, այնքան պատերազմի վտանգը փոքրանում է». Նաիրի Հոխիկյան

108
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 00:24
«Որքան ուժեղ ենք մենք, այնքան պատերազմի վտանգը փոքրանում է». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտարարություն է տարածել, թե հայկական բանակը առաջնագծում ամրաշինական աշխատանքներ է կատարում, կահավորում խրամատները։ Թշնամին նեղսրտել է, որ մերոնք ուժեղացնում են դիրքերը։
Կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ հայկական բանակի ամրաշինական աշխատանքների մեջ մի փոքրիկ ներդրում էլ մենք ունենք՝ շնորհիվ մեր հայրենակիցների աջակցության։
Շարունակում ենք քողարկիչ ցանցեր հասցնել առաջնագիծ ու մեր զորքին ապահովագրել թշնամու աթս-ների և դիպուկահարների թիրախավորումից։ Դա, բնականաբար, թշնամու սրտով չէ, բայց որքան ուժեղ ենք մենք, այնքան պատերազմի վտանգը փոքրանում է։
Շնորհակալություն եմ հայտնում բանակի այն սպաներին, հրամանատարներին, որոնք հայրենիքի անվտանգությունը ավելի են կարևորում, քան իշխանության կողմից եկող խեղճ լինելու և անվերջ նահանջելու հրահանգները։
Մենք պարտավոր ենք առավելագույնն անել մեր երկրի անվտանգության ու բարեկեցության համար' անկախ երկրում տիրող քաղաքական ռեժիմից, որովհետև իշխանությունը վաղը չի լինի, իսկ այսօրվա խնդիրների հետևանքները վաղը զգալու ենք մենք և մեր զավակները»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան