Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը նշել է 44-օրյայից հետո ականի վրա պայթած ադրբեջանցիների թիվը

136
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 22:48
Ադրբեջանը նշել է 44-օրյայից հետո ականի վրա պայթած ադրբեջանցիների թիվը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իբրև թե «ժամանակին Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի տարածքներում ականի պայթյունից տուժել է 350 մարդ»։
Այս մասին գերատեսչությունը հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Հայկական կողմի հրաժարումն ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ տրամադրելու հարցում խոչընդոտում է ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացումը և խաթարում խաղաղապահ գործընթացը տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ Ադրբեջանում ականային ահաբեկչության վերացման ուղղությամբ»,- ասվում է հակառակորդի տարածած հաղորդագրության մեջ: