Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

136
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 22:36
Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու» մեջ։

«Ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրումից հայկական կողմի հրաժարվելը խոչընդոտում է տեղահանվածների վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը, խաթարում է տարածաշրջանում խաղաղության գործընթացը: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը Ադրբեջանում ականային սպառնալիքի վերացման համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հակառակորդ երկրի ԶԼՄ-ները հայտնել էին, թե չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա Թերթերում և ևս մեկը՝ բռնազավթված Ակնայում (Աղդամ):