Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.

«Քառօրյայի մասին փոքր թվացող, բայց տիեզերական մեծությամբ մի դրվագ». Հասմիկ Բաբաջանյան

136
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 20:00
«Քառօրյայի մասին փոքր թվացող, բայց տիեզերական մեծությամբ մի դրվագ». Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քառօրյայի մասին շատերն են գրառում անում և շատ տեղին, բայց ես հիշեցնելու եմ փոքր թվացող, բայց տիեզերական մեծությամբ մի դրվագ․
Սահման ուղարկելու համար մերոնք անվադողեր էին հավաքում։ Հերթական խմբաքանակը հավաքելիս տղերքը տեսել են խաղալիք մեքենայի անիվներ։ Նրանք այնքան են հուզվել խաղալիք մեքենայի անիվները տեսնելուց, որ հնարավոր չէ նկարագրել։ Փոքրիկ տղաները՝ 5-ից 10 տարեկան, երբ լսել են, որ մեծերը մեքենայի անվադողեր են հավաքում, կամեցել են, որ իրենք էլ օգտակար լինել։ Իրենց մանկական մեքենաների անիվներն են հանել, որ Զինվորին ուղարկեն։
Սա պարզապես հիշեցում է պարտված, մեր հաղթանակները մսխած իշխանությանը, որ հայրենասիրությունը ոչ թե խեղդում են բարուրի մեջ, այլ փայփայում, զորացնում»: