Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.

«Բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ». Վահե Ղալումյան

127
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 18:24
«Բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ». Վահե Ղալումյան

ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի վերադարձը կարող է խնդիրներ առաջացնել։

Նա նաև շեշտել է, որ Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվելու, քանի որ դրանք, ըստ իրեն, Տավուշի մարզում չեն։
«ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ չորս բնակավայրերը չկան․ դրանք Տավուշի մարզ չեն, հետևաբար, Հայաստանինը չեն»,- նշել է նա։
Ղալումյանը նաև հայտարարել է, որ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից գրավված հայկական բնակավայրերն ադրբեջանական այդ գյուղերով փոխանակելու ուղղությամբ։