Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.

«Իմ տպավորությամբ հայկական կողմը դեռևս ոչ մի անգամ զիջման չի գնացել»․ Թագուհի Ղազարյան

123
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 17:18
«Իմ տպավորությամբ հայկական կողմը դեռևս ոչ մի անգամ զիջման չի գնացել»․ Թագուհի Ղազարյան

«Հայկական կողմը մշտապես միակողմանի զիջումների է գնում՝ «որ խաղաղություն լինի» հիմնավորմամբ»,- ArmLur-ի այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը պատասխանել է, որ, իր տպավորությամբ, հայկական կողմը դեռևս ոչ մի անգամ զիջման չի գնացել. Ադրբեջանը և Հայստանը միմյանց նկատմամբ կառուցողական են եղել․ «Այսօր հայկական կողմը հնարավորինս կառուցողական է և կառուցողականությունը ամենևին էլ պարտվողականություն չէ։ Ընդառաջելը շատ կարևոր հատկություն է, որ պետք է պետությունները և արտաքին քաղաքականություն վարողները կարողանան ունենալ։ Իհարկե այս պահին մենք խնդիր ունենք բալանսի հետ կապված և, հնարավոր է, տպավորություն է ստեղծվում, որ այդ կառուցողականությունը միայն մեզ մոտ է դրսևորվում, ինչպես, օրինակ, ինչ-որ պահի կարող է դրսևորված լինել միայն Ադրբեջանի մոտ, օրինակ, մինչև 2000-ականների սկիզբը, բայց պետք է հաշվի առնել, որ վերարտադրելով և անվերջացնելով կոնֆլիկտը, դա չենք լուծում... Սա ճգնաժամային փուլ է, որ պետք է բոլորով հաղթահարենք, որպեսզի ապահովենք մեր պետության հարատևությունը»,- ասել է պատգամավորը։

«Իմ տպավորությամբ հայկական կողմը դեռևս ոչ մի անգամ զիջման չի գնացել»․ Թագուհի Ղազարյան