Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ապրիլյանի հաղթանակից խախտվում է մեկ թուրքը, մեկ էլ նիկոլը»․ Աննա Մկրտչյան

131
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 16:30
«Ապրիլյանի հաղթանակից խախտվում է մեկ թուրքը, մեկ էլ նիկոլը»․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2016 թվականի քառօրյան լրացրել է Արցախյան գոյամարտերի հաղթական շքերթը։ Արդյունքը՝ շատ ծանր ապտակն ու ստորացումն էր ալիևին ու թուրքերին։ Ընդ որում այդ ապտակը ցուցադրական հասցրեց Արցախը, իհարկե թիկունքում ունենալով մայր Հայաստանի աննահանջ աջակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Ապրիլյանի հաղթանակից խախտվում է մեկ թուրքը, մեկ էլ նիկոլը, որովհետև երկուսի նպատակն էր ունենալ 44-օրյայի արդյունքը։ Այսինքն, ամոթալի պարտություն, ստորացած, նվաստացած հայ։
Իսկ քառօրյայի մասին վնգստացողները թող մտածեն, թե ինչպես 30 տարի անառիկ պահված հայկական Արցախը իրենց իսկ բերանով սարքեցին թուրքական՝ կասկածի տակ դնելով նաև ՀՀ-ն»։

Աղբյուրը`   Աննա Մկրտչյան