Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Մինչև 2018թ. Ադրբեջանի համար Արցախի խնդիրը չի ունեցել ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական լուծում». Ղազարյան

116
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 15:48
«Մինչև 2018թ. Ադրբեջանի համար Արցախի խնդիրը չի ունեցել ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական լուծում». Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանը հասկացել էր, որ Արցախի հարցն իր համար նախընտրելի դիվանագիտական լուծում չունի։ Ադրբեջանը տանուլ էր տվել դիվանագիտական հարթությունում։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը հասկացավ, որ Արցախի խնդիրը չունի նաև իր համար նախընտրելի ռազմական լուծում։ Ադրբեջանը տանուլ տվեց ռազմաճակատում։
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, որից հետո Ադրբեջանը հաջողությունների հասավ դիվանագիտական հարթությունում և ռազմաճակատում՝ զավթելով Արցախը և ծնկի բերելով Հայաստանին»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան