Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.

ՀՌՀ նախագահի աշխատավարձը կկազմի 866 880, ՀՌՀ անդամինը` 602 000 դրամ

116
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 13:36
ՀՌՀ նախագահի աշխատավարձը կկազմի 866 880, ՀՌՀ անդամինը` 602 000 դրամ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։ Հանձնաժողովը 5 կողմ և 1 դեմ ձայներով հավանություն տվեց նախագծին։ ՀՌՀ նախագահի մաքուր աշխատավարձը կկազմի 866 880 դրամ, իսկ անդամինը՝ 602 000 դրամ։

ՀՌՀ նախագահի աշխատավարձը կկազմի 866 880, ՀՌՀ անդամինը` 602 000 դրամ