Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.

«Բնակիչների մտահոգությունների վերաբերյալ բավարար պարզաբանումներ չեն տրվել». Ոսկան Սարգսյան

117
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 04:06
«Բնակիչների մտահոգությունների վերաբերյալ բավարար պարզաբանումներ չեն տրվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի (Ներքին Ոսկեպարի), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցում հաշվի՞ է առնվել Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Ոսկեվան գյուղերի բնակչության կարծիքը։ Մարզպետը պատասխանել է․
«Սահմանամերձ գյուղերի բնակչության հետ կայացել է հանդիպում և քննարկումներ, բնակիչներին հուզող հարցերին տրվել են պատասխաններ»:
Իրականում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի, Ոսկեվանի բնակիչների հուզող հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների կողմից սպառիչ պատասխաններ չեն տրվել։ Տավուշում 4 գյուղերի տարածքների հանձնումից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության սահմանագոտում նրան կողմից հողերի մշակության, Նոյեմբերյան-Իջևան տրանսպորտային հաղորդակցության և այլնի վերաբերյալ բնակիչների մտահոգությունների վերաբերյալ բավարար պարզաբանումներ չեն տրվել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան