Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը կրկին փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ. «Ժողովուրդ»

181
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 09:06
Նիկոլ Փաշինյանը կրկին փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին փակ հանդիպում է նախատեսում ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
Օրակարգում կրկին առաջիկայում սպասվող սահմանազատման աշխատանքներն են լինելու և ԵՄ անդամակցության հարցը:
Բանն այն է, որ երկու հարցերի մասով էլ դեռ շատ տարաձայնություններ կան իշխանական թևի մեջ:
ԱԺ-ում մարտի 7-ին տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ էլ ՔՊ-ականներին շատ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ուստի որոշել են, որ նման ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու, մինչև բոլոր հարցականները պարզված լինեն:

Թեև, մյուս կողմից, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանել է բազմիցս իր թիմի առաջ, որ ոչ մի երկու քարտեզ չկա, որ համապատասխանեն իրար. յուրաքանչյուրն ունի իրենը ու բացառիկ ռելիեֆով: