Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել

341
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 19:36
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել. «Երևանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի 28-րդ շրջանային ժողովը։ Ժողովը մեկ անգամ ևս հաստատել է, որ ՀՅԴ-ն բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը և ինքնորոշման իրավունքի վերականգնմանը։

ՀՅԴ-ն բոլոր հարթակներում շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էությունն ու արցախցիների՝ հայրենիք հավաքական վերադարձի անժամանցելի իրավունքը։ Շարունակելու է իր համագործակցությունն Արցախի Հանրապետության իշխանությունների և քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոհիշյալ հարցերը։

Ժողովը իր աշխատանքների ավարտին ընտրել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ։
Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը»: