Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Օկուպացված Արցախում բնակավայրերի վերականգնման համար ծառայություն կստեղծվի․ Ալիևը հրամանագիր է ստորագրել

217
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 16:24
Օկուպացված Արցախում բնակավայրերի վերականգնման համար ծառայություն կստեղծվի․ Ալիևը հրամանագիր է ստորագրել

Օկուպացված Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում, բնակավայրերի վերականգնման, շինարարության և կառավարման համար ծառայություն կստեղծվի։ Համապատասխան հրամանագիրը, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ստորագրել է Իլհամ Ալիևը։

Նշվում է, որ «ծառայության կանոնադրական կապիտալը սահմանվել է 500 000 մանաթ և կձևավորվի Ադրբեջանի պետբյուջեի հաշվին»։