Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Մեկ ժամում Ռուսաստանը կարող է «պայթեցնել» Հայաստանը»․ Նաիրա Զոհրաբյան

264
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 17:00
«Մեկ ժամում Ռուսաստանը կարող է «պայթեցնել» Հայաստանը»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ասել է․ «Եվրոպական միության օժանդակությունը Հայաստանի դեպքում միայն բարոյական, լալահառաչ թղթեր են և այս ֆոնին իշխանությունները քացի են տալիս Ռուսաստանին՝ չհաշվարկելով, որ մենք 3 մլն հայրենակից ունենք ՌԴ-ում ապրող, որոնց տրանսֆերների շնորհիվ էստեղ իրենց ընտանիքներն ապրում են, չհաշվարկելով, որ ՀՀ ամբողջ անվտանգային բարձիկները՝ գազամուղ, ատոմակայան, երկաթգիծ, Լարսի ճանապարհ, Ռուսաստանի ձեռքին ա և մեկ ժամում Ռուսաստանը կարող է «պայթեցնել» Հայաստանը՝ էս իշխանության քաղաքականության արդյունքում. սա աբսուրդ է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի ասուլիսը