Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցով դատական նիստը հետաձգվել է

251
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 15:00
Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես տեղյակ եք՝ «Մայր Հայաստանի» որոշմամբ երկու դատական հայց եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ։
Մենք այս ապօրինության հարցով տարբեր հայցեր ենք ներկայացրել դատարան։ Այսօր նշանակված դատական նիստը տեխնիկական պատճառներով հետաձգվել է։
Նոր նիստի օրվա և ժամի մասին
կտեղեկացվի լրացուցիչ»:

Աղբյուրը`   Սամվել Հակոբյան