«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
![]() Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու՝ ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: «Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»,- ասված է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները: X-ի իր միկրոբլոկում նա գրել էր, որ սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված գործընթացի շրջանակներում: Արձագանքելով Կլաարի այս դիտարկումներին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Տոյվո Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ իրավական դիսկուրսը համարում է չարիք: Նա հավելել է, թե այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն: |

«Հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին». ՊՆ
148Երեկ, 16:54
ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
122Երեկ, 09:06
«Այսօր շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ». Մարկո Ռուբիո (տեսանյութ)
12513.01.2026, 23:06
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. քննարկել են «Թրամփի ուղին»
14313.01.2026, 22:54
Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
12213.01.2026, 16:12
Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
9513.01.2026, 12:30
