Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Հզոր ցիկլոնով պայմանավորված` կլինեն տեղումներ

252
Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 08:30
Հզոր ցիկլոնով պայմանավորված` կլինեն տեղումներ

Ուշադրություն
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Երևան քաղաքում՝

Մարտի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 23-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, 23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 21.6°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -4.5°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 7.4°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։