Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Պուտինը պետք է պարտվի, դա կյանքի ու մահվան հարց է»․ Զելենսկի

409
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 10:18
«Պուտինը պետք է պարտվի, դա կյանքի ու մահվան հարց է»․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պարտվի, դա կյանքի ու մահվան հարց է ժողովրդավարական աշխարհի համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք պետք է կայուն լինենք տարբեր մարտահրավերների առաջ, որպեսզի հաղթենք Պուտինին, այլ ոչ թե գտնվենք մի իրավիճակում, երբ Արևմուտքի ամրության վերաբերյալ կասկածներն օգնում են այս խելագարին»,- ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: «Շատ բովանդակային զրույց էր՝ և՛ պաշտպանական փոխգործակցության, և՛ քաղաքական արդյունքների մասին։ Ես շնորհակալ եմ Ամերիկային՝ աջակցության համարմ»,- նշել է Զելենսկին։