Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Պետդեպի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

1100
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 10:54
Պետդեպի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանթ Փաթելը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանազատում իրականացնել։ «Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել: Մասնավորապես, կողմերի հետ շփվելով՝ խնդրի վրա կենտրոնանում են ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այլև նրա օգնական Օ'Բրայենը, ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն»,- ասել է նա։