Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Աշխարհը դառնում է ասիակենտրոն, մենք փրկություն ենք փնտրում Արևմուտքում». Վահե Դավթյան

338
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 01:00
«Աշխարհը դառնում է ասիակենտրոն, մենք փրկություն ենք փնտրում Արևմուտքում». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզ հետ տեղի ունեցողը ունի նաև քաղաքակրթական չափում:
Եթե համառոտ, ապա մենք կրկին դրսևորում ենք աշխարհաքաղաքական կոդերը ընթերցելու անկարողունակություն: Ու հերթական անգամ կատարում ենք քաղաքակրթական սխալ: Խորքային սխալ:
Աշխարհում սկսվել է աջ շրջադարձը: Մենք գնում ենք ձախ ուղղությամբ:
Աշխարհը վերաիմաստավորում է լիբերալիզմը (որն իրականում սպառվեց դեռևս Առաջին աշխարհամարտից հետո՝ ավելի ուշ փոխակերպվելով կոմպրոմիսային նեոլիբերալիզմի): Մենք նոր-նոր փորձում ենք դիրքավորվել լիբերալ արժեհամակարգում՝ միամտորեն կարծելով, որ դա որևէ մեկին կհրապուրի Արևմուտքում: Որն, իր հերթին, գնալով հեռանում է լիբերալիզմից: Սպասեք հունիսին կայանալիք Եվրոխորհդարանի ընտրությունների արդյունքներին ու ինքներդ կհամոզվեք դրանում:
Աշխարհը դառնում է ասիակենտրոն: Մենք դրա փոխարեն փրկություն ենք փնտրում Արևմուտքում, որը որպես քաղաքակրթական, աշխարհաքաղաքական Պրոյեկտ սպառվել է: Իհարկե, լինելու է նորը: Բայց դրա համար ժամանակ է պետք:
Տպավորություն է, թե ապրում ենք 1990-ականներին, երբ հետխորհրդային լիբերալ տրանսֆորմացիան շատերի համար կրոնական դոկտրինի էր վերածվել:
Մինչդեռ աշխարհը փոխվել է, ուժերը՝ վերադասավորվել, մայրուղային կոնցեպտները՝ էապես խմբագրվել»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան