Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողն ուղևորվում է Ոսկեպար». Գառնիկ Դանիելյան

262
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 12:18
«Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողն ուղևորվում է Ոսկեպար». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ՝ այնտեղ հակահայ, հակապետական քարոզչություն իրականացնելու։
Հերթական փորձը կանի իր տխմարագույն թեզերը հրամցնելու ժողովրդին՝ ասելով, որ այդ 4 գյուղերը մեզ պետք չեն․ սարեր ու անտառներ են, և որ Իջևանը պահելու համար պետք է այդ գյուղերը զիջել թշնամուն։
Վերջին ասուլիսի ժամանակ բացահայտ հայտարարեց, որ Տավուշի մարզի 4 հայկական գյուղերն իր համար ադրբեջանական են։
Այս վտանգավոր թեզերն արդեն իսկ վկայում են, որ ՀՀ իշխանությունները տեղի են տվել եւ պատրաստվում են կատարել թշնամական պետության հերթական պահանջը։
Լիահույս եմ, որ տավուշեցին դուռն ու ականջը կփակի մեր հայրենիքը թշնամուն հանձնել պատրաստվող վարչակարգի պարագլխի առաջ։
ՏԱՎՈՒՇԻՑ ՈՉ ՄԻ ՍԱՆՏԻՄԵՏՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ՛Ս ՏԱԼՈՒ»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան