Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Ֆրենկ Փալոնը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևին

1208
Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 14:18
Ֆրենկ Փալոնը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոկում գրել է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևին:

«Միանում եմ ANCA-ին և մարդու իրավունքների պաշտպաններին ու կոչ եմ անում ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ալիևին՝ Արցախի հայ բնակչության դեմ ցեղասպան գործողությունների համար: Վաղուց ժամանակն է, որ Կոնգրեսը միջոցներ ձեռնարկի Ալիևի ռեժիմի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելով, և կանխի անվտանգության ոլորտում Ադրբեջանին հետագա ցանկացած օգնություն»,- գրել է կոնգրեսականը: