Կիևն արձագանքել է Հռոմի պապի` սպիտակ դրոշ պարզելու հորդորին
![]() Կիևն արձագանքել է Հռոմի պապի այն հայտարարությանը, որ Ուկրաինան պետք է սպիտակ դրոշ պարզելու քաջություն ունենա: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան սոցցանցում գրել է. «Երբ խոսքը վերաբերում է «սպիտակ դրոշին», մենք գիտենք Վատիկանի այս ռազմավարությունը 20-րդ դարի առաջին կեսից»: Շատ պատմաբաններ քննադատել են Վատիկանին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ասելով, որ Պիոս 12-րդ պապը լուռ է մնացել Հոլոքոստի ժամանակ: «Ես կոչ եմ անում խուսափել անցյալի սխալները կրկնելուց և աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին իրենց կյանքի համար արդար պայքարում: Ամենաուժեղը նա է, ով բարու և չարի միջև պայքարում կանգնած է բարու կողքին, այլ ոչ թե փորձում է դրանք դնել նույն հիմքի վրա և դա անվանել «բանակցություններ»», - շարունակել է Կուլեբան: «Մեր դրոշը դեղին և կապույտ է: Սա այն դրոշն է, որով մենք ապրում ենք, մեռնում... Մենք երբեք այլ դրոշներ չենք բարձրացնի»,- ավելացրել է Ուկրաինայի արտգործնախարարը, նաև շնորհակալություն հայտնել Պապին խաղաղության համար իր աղոթքների համար՝ հույս հայտնելով, որ նա կայցելի Ուկրաինա։ Հռոմի պապի սկանդալային հայտարարությունների քննադատությունից հետո Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին բացատրել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իր խոսքերով Ֆրանցիսկոսը մտադիր է եղել «հրադադարի կոչ անել և վերականգնել բանակցությունների խիզախությունը», և նկատի չի ունեցել կապիտուլյացիան։ Աղբյուրը` Դմիտրո Կուլեբա |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
