«Իրանը կաջակցի հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին». Իրանի ՊՆ
![]() Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպում են անցկացրել՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, հաղորդում է Mehr գործակալությունը: «Բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է: Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին: Երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում մշտապես զարգացել են Հայաստանի անկախացումից ի վեր: Իրանի Իսլամական Հանրապետության վճռորոշ դիրքորոշումն է՝ աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, իրենց ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության իրավունքն ու չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասել է Աշթիանին: Նա նշել է, որ Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին: Սուրեն Պապիկյանն, իր հերթին, ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ նույն կերպ վերաբերվեն տարածաշրջանի կայունությանը»: Նա Թեհրանի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների սերտացման կոչ է արել: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
