ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը հետ է կանչվել Երուսաղեմ
![]() ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հետ է կանչվել Նյու Յորքից խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ բացատրելով այս որոշումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցների կողմից սեռական բռնության մասին ՄԱԿ-ի զեկույցը «լռեցնելու փորձերով»։ «Ես հանձնարարել եմ ՄԱԿ-ի մեր դեսպան Գիլադ Էրդանին վերադառնալ Իսրայել՝ անհապաղ խորհրդակցությունների համար՝ կապված հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի և նրա գործընկերների կողմից իրականացված զանգվածային բռնաբարությունների վերաբերյալ ՄԱԿ-ին ներկայացված լուրջ զեկույցը լռեցնելու փորձի հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը: Իսրայելի նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատշաճ ուշադրություն չի դարձրել այս զեկույցին և ԱԽ նիստ չի գումարել՝ քննարկելու համար։ «Չնայած նրան տրված լիազորություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի պատվիրել Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված բացահայտված հանգամանքների հետ՝ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն հռչակելու և նրան աջակցողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար»,- հավելել է Կացը: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
