Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«5 տարուց Հայաստան չի լինի, ինչպես որ հիմա չկա Լեռնային Ղարաբաղ». Մարգարիտա Սիմոնյան

188
Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 21:48
«5 տարուց Հայաստան չի լինի, ինչպես որ հիմա չկա Լեռնային Ղարաբաղ». Մարգարիտա Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանի ինքնասպան քաղաքականությունը տալիս է իր պտուղները, և դրանք քաղում են հայերը, վստահ է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նրա ելույթի մասին «Ցարգրադ»-ը գրում է. «Ելույթ ունենալով Ռուսաստանում անցկացվող՝ Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ՝ Մարգարիտա Սիմոնյանը չէր կարող չանդրադառնալ այն երկրին, որտեղ իրեն արգելել են մուտք գործել։ Իսկ Հայաստանի իշխանությունների այս որոշումն ընդամենը մի կաթիլ է ռուսաֆոբիայի օվկիանոսում, որն այնտեղ հետևողականորեն ուռճացվում է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած՝ ՀՀ կառավարության այս քաղաքականությունը Սիմոնյանն ինքնասպանություն է անվանել. այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանը հինգ տարի հետո չի լինի։

«Ի՞նչ է պետք անեք. պետք է ուշքի գաք։ Ի՞նչ պետք է անի Հայաստանի երիտասարդությունը. Հայաստանի երիտասարդությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է, նա տանում է Հայաստանը դեպի լիակատար կործանում»,- ասում է Մարգարիտա Սիմոնյանը։

RT-ի գլխավոր խմբագիրը հիշել է Լեռնային Ղարաբաղի կորուստը. նրա օրինակով կարելի է շատ պարզ տեսնել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ուրացել 100 հազար հայրենակիցների։ Չկա որևէ հիմք ենթադրելու, որ նույնը չի արվի Հայաստանի հետ»»: