Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տղերքին բաց են թողել` պայմանով, որ այլևս չգնան Վերին Ոսկեպար». «Մարտական եղբայրություն»

181
Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 20:51
«Տղերքին բաց են թողել` պայմանով, որ այլևս չգնան Վերին Ոսկեպար». «Մարտական եղբայրություն»

Ինչպես հայտնել ենք, այսօր ժամեր առաջ Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկվել անդամներ՝ Վերի Ոսկերպար այցելության համար:
Միությունից հայտնում են, որ բերման ենթարկվածներին ասել են, որ նրանց կարող են բաց թողնել՝ պայմանով, որ չեն գնա Վերին Ոսկեպարի տարածք:
«Տղաներն ասել են, որ եթե իրենց բաց թողնեն, իրենք անպայման գնալու են Վերին Ոսկեպար և գիշերելու են այնտեղ վրանով, քանի որ որևէ անօրինական բան դրանում չկա»,- հայտարարել է միությունը ֆեյսբուքյան իր էջում:

Քիչ առաջ էլ «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջը հայտարարեց. «Տղերքին բաց են թողել:
Գնում են Վերին Ոսկեպարի հրաձգարան»: