Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պրեմիերայից հետո հարյուրհազարավոր այլազգիներ որոնել են Armenian Taraz». Սամվել Հայրապետյան

146
Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 19:48
«Պրեմիերայից հետո հարյուրհազարավոր այլազգիներ որոնել են Armenian Taraz». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոխանակ ուրախանաք, որ «Դիսնեյ»-ում սկսել են հայկական տարրեր պարունակող դրվագներ ցույց տալ՝ խոսքս Միկի Մաուսի մուլտֆիլմի դրվագի մասին ա, դրել քոմենթներում քոչվոր ցեղերին՝ ադրբեջանին ու թուրքիային հավասար քլնգում եք, թե բա՝ ջրի ու եսիմ ինչի աստվածուհի չկա:
Հարգելիներս, Վարդավառը (Ջրոցին) հեթանոսական տոն ա, մենք՝ Հայերս, շա՜տ երկար դարեր եղել ենք հեթանոսներ։ Ծաղրելով կամ անցյալը կասկածի տակ դնելով՝ դուք ծառայություն եք մատուցում այն երկրներին՝ որոնք պնդում են, որ մենք ոչ անցյալ ունենք ոչ էլ պատմություն:
Եթե պատմություն չգիտեք, ապա սովորեք, կամ առավելևս իմանալով, եթե նման բան եք անում ու պրիտոմ անգլերեն ու ռուսերեն լեզուներով, ուրեմն չգիտեմ ինչ ասեմ ձեզ:
Վերջիվերջո, էդ մուլտֆիլմի պրեմիերայից հետո հարյուր հազարավոր այլազգիներ ուղղակի դրել որոնել են Armenian Taraz որպեսզի տեսնեն՝ դա ի՞նչ ա, որ համաշխարհային ու աշխարհահռչակ Disney ընկերությունը ցուցադրում ա, ու թե ինչերե՞ն էր խոսում մուլտֆիլմի հերոսուհին»: