Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանն օտարներն են կառավարում». Ոսկան Սարգսյան

144
Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 02:06
«Հայաստանն օտարներն են կառավարում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ ինչպես 1000-2000 տարի առաջ, Հայաստանն օտարներն են կառավարում, նախկինում Հռոմն ու Պարսկաստանն էին, հետո՝ Թուրքիան ու Իրանը, հիմա Ռուսաստանն ու Արևմուտքը։ Հայաստանը 12 միլիարդ դոլար արևմտյան վարկային կազմակերպություններին է պարտք, իսկ անվտանգության, տնտեսության և այլ առումներով մեր երկիրը խիստ կախված է Ռուսաստանից։ Հայաստանից դեպի արևմուտք Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի, Ադրբեջանի եղբայրն ու դաշնակիցն է։ Հիմա Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը ոչ թե լավի ու լավագույնի , այլ՝ վատի ու վատագույնի մեջ է, և այդ համեմատության մեջ վատը Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են։ Հնարավոր է, որ դիտմամբ վատացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Նիկոլ Փաշինյանը խաղում է Պուտինի խաղը, Հայաստանից տարածքային նոր կորուստների, Սյունիքից միջանցքի հաշվին գոհացնելու են Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ հայ հանրության աչքում ամեն ինչում մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Դա տեսել ենք 2020թվականի պատերազմի ժամանակ։ 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից, ապա Ադրբեջանին տարածքային նոր զիջումներից հետո Ռուսաստանից ղեկավարվող տիտղոսային ընդդիմությունը մասնակցեց 2021թ․ հունիսի 20-ի կանխորոշված արդյունքներով ընտրություններին, վերցրեց ԱԺ փոխնախագահի, խորհրդարանի մի քանի հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների պաշտոնները՝ լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան