Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեծագույն սխալը` հավասարության նշան ենք դնում թուրքի և ռուսի միջև». Անի Կաղինյան

134
Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 00:48
«Մեծագույն սխալը` հավասարության նշան ենք դնում թուրքի և ռուսի միջև». Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր մեծագույն սխալը նա է, որ հավասարության նշան ենք դնում ցեղասպան թուրքի և Հայաստան կառուցած ռուսի միջև: Ես արդեն չգիտեմ՝ դա տգիտություն է, անուղեղություն է, թե թշնամանք է սեփական ազգի նկատմամբ: Թուրքը մեզ ցեղասպանել է ու ամենադաժանագույն ձևով, ի դեպ չի զղջացել ու հիմա էլ նույնը կանի: Ռուսը 70 տարում Հայաստանին է նվիրել զարգացած տնտեսություն, գրաճանաչ ժողովուրդ, մշակույթասեր մարդ, հայրենասեր սերունդ (ովքեր հաղթեցին Արցախյան առաջին պատերազմում): Հիշե՜ք «Նաիրիտ», Վանաձորի քիմիական, Մերգելյան ինստիտուտ, Գիտությունների Ակադեմիա, Ատոմակայան, Տաթև ՀԷԿ-ի կասկադ, Մետրոպոլիտեն, յուրաքանչյուր հեռավոր գյուղում մշակույթի տուն, դպրոց...
Բավական է տարբեր երևույթների մասին հավասարության նշան դնել»։

Աղբյուրը`   Անի Կաղինյան