Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հիմա դո՞ւք գիտեք, թե ԱԱԾ-ն». Պետրոս Ղազարյանը` Արմեն Գրիգորյանին

176
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 22:48
«Հիմա դո՞ւք գիտեք, թե ԱԱԾ-ն». Պետրոս Ղազարյանը` Արմեն Գրիգորյանին

«Հարցազրույցի» վարող Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղարին. «Ներքին Հանդում վերջին միջադեպի ժամանակ դիտորդների հետ կապված՝ դուք ասացիք, որ ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, ՌԴ-ն չկարողացավ այնտեղ կասեցնել միջադեպը: Մեր ԱԱԾ-ն էլ հայտարարեց, որ այդ հատվածում ԵՄ դիտորդական առաքելության համար խոչընդոտներ չկան: Դուք ասում եք՝ կան: Հիմա դո՞ւք գիտեք, թե ԱԱԾ-ն»:

«Ես կարող եմ ասել, որ այս պահին ԵՄ դիտորդներն այդ տարածքում՝ Ներքին Հանդից դեպի ՀՀ-Ադրբեջան՝ միջազգայնորեն ճանաչված սահման մուտք չունեն: Այդպիսի խնդիր կա և մենք հասցեագրելու ենք»,- պնդեց Արմեն Գրիգորյանը: