Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ջրանցքից կնոջ դի են դուրս բերել

155
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 21:24
Ջրանցքից կնոջ դի են դուրս բերել

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթը նախաձեռնվել է փետրվարի 26-ին Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ՝ ջրանցքում հայտնաբերված կնոջ մահվան փաստով:

Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ջրանցքում կնոջ դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Գ․ Ա.-ի դին:

Այն դուրս են բերել ջրանցքի ցանցային կռունկի միջոցով: