Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բոլոր դերակատարներն էլ հայտնի են». Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

155
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 15:48
«Բոլոր դերակատարներն էլ հայտնի են». Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Մարտի 1-ը բացահայտված է, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանել է. «Միանշանակ բոլոր դերակատարներն էլ հայտնի են, փողոցում եթե քաղաքացիներին հարցնեք, չեմ կարծում՝ նրանց հայտնի չլինի, թե ինչ է տեղի ունեցել։ Խաղաղ ցուցարարաների դեմ գործադրված ճնշումները, բիրտ ուժը, բանակի օգտագործումը, ամեն ինչ մեր աչքի առաջ է եղել, ես ինքս այս հրապարակում եմ եղել և ամեն ինչն էլ իմ աչքով եմ տեսել։ Դատաիրավական առումով ինքս հարց եմ ուղղել պատասխանատուներին՝ բացահայտելու և պատժի միջոցներ կիրառելու նպատակով, սպասում ենք այդ արձագանքներին»։

Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի