Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանում չկա «Զանգեզուր» կոչվող տարածքային միավոր»․ Ռուբինյան

134
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 17:48
«Հայաստանում չկա «Զանգեզուր» կոչվող տարածքային միավոր»․ Ռուբինյան

Հայաստանում չկա «Զանգեզուր» կոչվող տարածքային միավոր, կա Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի և այլն։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակ է, այն ներկայացված է «խաղաղության խաչմերուկում», որը հիմնված է այն սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային տարիներին և որոնք շահագործման կհանձնվեն, կշահագործվեն երկրների ինքնիշխանության, իրավասության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասել է Ռուբինյանը։