Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ Սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթ կա»․ Հաջիև

118
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 14:24
«ՀՀ Սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթ կա»․ Հաջիև

Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանն այս առումով լուրջ հարցեր ունի և հայկական կողմից պատասխան է ակնկալում»,- ասել է նա։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը, իր հերթին, հայտարարել է, որ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է և խաղաղության հարցի հետ կապ չունի:

«ՀՀ Սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթ կա»․ Հաջիև