Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները». Սենոր Հասրաթյան

149
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 03:06
«Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․ «Կան մարդիկ, որոնք Հայրենիքը սիրում են տեսականորեն, ասել է թե՝ գոռալով, կոչեր անելով, կողքինին «հայրենասիրություն» սովորեցնելով, տեղի-անտեղի պախարակելով նրանց, ովքեր Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ընթացքում նաև ունեցել են բացթողումներ... Բայց, երբ գալիս է գործելու պահը, այդպիսիները դառնում են անխոս, հեզ և, անգամ, ծակոտկիներից աննկատ ծիկրակող մրջյունների պես... Դա է պատճառը, որ Արցախյան պատերազմների ընթացքում մարտադաշտ տեսածները մի քանի միլիոնից ընդամենը մի քանի տասնյակ հազարներ էին, որոնցից շատերն այսօր վերերկրային կյանքում են, իսկ հայրենասիրություն «սովորեցնողներն» ու տեղի-անտեղի պախարակողները՝ հարյուր հազարավորներ... Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները... Հակառակ դեպքում՝ երկիրը դառնում է այնպիսին, ինչպիսին մերն է»:

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան