Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

Վրույր Բարսեղյանի պաշտպանը պահանջում է փոխել ընտրված խափանման միջոցը

153
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 23:48
Վրույր Բարսեղյանի պաշտպանը պահանջում է փոխել ընտրված խափանման միջոցը

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնապես դաժան սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի պաշտպանը պահանջում է փոխել ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Բարսեղյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը և որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։

Բողոքը երեկ մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժանաբար սպանվել են մայրն ու իր 2 երեխաները: