Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը գնում, ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք». Բագրատյան

153
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 19:48
«Փաշինյանը գնում, ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք». Բագրատյան

Այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն զգուշացրեց՝ պետք է քայլեր ձեռնարկել Հայաստանն այս վիճակից հանելու համար, որպեսզի վաղն արցախցիների նման, սյունեցիներն էլ բռնի չտեղահանվեն։
«Մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք։ Գոյություն ունի չվերադարձի կետ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ, մեզ բերել է չվերադարձի կետ։ Նա մեզ բերում է այնպիսի կետի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ, նա սա հասկանում է։ Երբ ինքն ասում է՝ մարդ, որն Արցախը տվեց, որպեսզի ստանան խաղաղություն, չստացավ խաղաղություն, ասում է՝ այդ խաղաղությունը չկա։ Ինչո՞ւ չկա, եղբայր, սկսում եմ կասկածել, որ ինքը գնում ասում է՝ հես ա գնալու եմ հաթաթա տամ հայերին, թե պատերազմ է սկսվելու։ Տպավորություն է, որ ինքը ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք, մնացածն ինչ թողնում եք՝ թողեք»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

«Փաշինյանը գնում, ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք». Բագրատյան