Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով». Վազգեն Պետրոսյան

139
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 18:00
«Մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով». Վազգեն Պետրոսյան

«Հայաստանի ժողովորդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքին վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խլեց մեր զավակին՝ Արցախը, բայց դա ժամանակավոր է: «Մեզ բաժան-բաժան արեցին, կտոր-կտոր արեցին, մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով: Այսօր ով որ իրեն հայ է համարում, պետք է միանա: Այս իշխանության օրոք միայն մի բան զարգացավ՝ դավաճանությունը: Ունենք երկու ճանապարհ՝ կամ վերցնում ենք մուղամն ու երգում մեր տներում, մինչև գան մեր դռները թակեն, կամ միահամուռ ենք դառնում և փոխում ենք մեր ժողովրդի ճակատագիրը: Ոչ ԵՄ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ն մեր փոխարեն չեն կռվելու, վկան՝ 3 տարի առաջ կատարվածը: Մենք ենք կերտելու մեր սահմանները, ուրիշը մեր վրայով քայլելու է, մենք ենք որոշելու մեր ու մեր սերունդների ճակատագիրը»- ասաց նա:

«Մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով». Վազգեն Պետրոսյան