Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

Գագիկ Մելքոնյանը՝ իրենց տան հարևանությամբ պայթած ռումբի մասին

116
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 15:30
Գագիկ Մելքոնյանը՝ իրենց տան հարևանությամբ պայթած ռումբի մասին

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն իրենց տան հարևանությամբ պայթած ռումբի թեմայով լրագրողների հետ զրույցում ասել է, որ այն պայթել է իրենց հարևանի բակում․ «Մի 10 օր առաջ է եղել, իրավապահ մարմինները մինչև հիմա զբաղվում են։ Կասկածներ չունեմ, թե ով է եղել»,- նշել է պատգամավորը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ մոտ 15 օր առաջ Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում ռումբ է տեղադրված եղել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է՝ պատճառելով նյութական վնաս։

Գագիկ Մելքոնյանի ճեպազրույցը