Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.

ՔՊ-ական պատգամավորի թոռը ուսանողին վնասելու գործով չի պատժվի. «Ժողովուրդ»

109
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 09:24
ՔՊ-ական պատգամավորի թոռը ուսանողին վնասելու գործով չի պատժվի. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի իրավատնտեսագիտության և կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում, իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի»:

Մանրամասները՝ թերթի համարում: