Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բոլորը հասկանում են՝ ինչ է կատարվում». Լևոն Քոչարյան

138
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 14:36
«Բոլորը հասկանում են՝ ինչ է կատարվում». Լևոն Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը: «Էս դատական նիստը այ էս դրվածքով, երբ ես այստեղ եմ նստած, իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ, հայտնվում է դատարանում, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում... Ինչքան էլ փորձենք ինչ-որ մարդկանց հիմարի տեղ դնել, մարդիկ նայում են, տեսանյութերը բոլորի աչքի առաջ են: Սենց մեղադրանքը դատարան բերող, պաշտպանող, էս ամեն ինչի տակ մտնող դատախազներ ունենք, սա լուրջ խնդիր ա, բարոյականության մասին չեմ ուզում խոսել։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, ըստ Լևոն Քոչարյանին ներկայացված մեղադրանքի, նա սեպտեմբերի 22-ի ցույցի ժամանակ չի կատարել կարմիրբերետավորների՝ ճանապարհը բացելու պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, մինչդեռ, ըստ Քոչարյանի, հակառակն է տեղի ունեցել, ինչ վերաբերյալ տեսանյութերն առկա են։