Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գուցե դուք գիտե՞ք` ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները». Մարուքյան

906
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 13:36
«Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գուցե դուք գիտե՞ք` ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները». Մարուքյան

Դժվարանում եմ հասկանալ՝ ինչու Ալիևը պատվիրեց այս վանդալիզմը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի վանդալները ավերում Արցախի հայկական գերեզմանատները։
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը պատվիրեց այս վանդալիզմը։ Գուցե Դուք գիտե՞ք՝ Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ), Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար), Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին դիվանագիտության ծառայության ղեկավար), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր)»,- գրել է նա։