Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.

«Դու ուզո՞ւմ ես դուրս գանք, եթե ուզում ես՝ դուրս կգանք». Մելքոնյանը՝ լրագրողին

164
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 13:36
«Դու ուզո՞ւմ ես դուրս գանք, եթե ուզում ես՝ դուրս կգանք». Մելքոնյանը՝ լրագրողին

ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությանն է անդրադարձել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. «Ամեն ինչ իրա ժամանակին, դու ուզում ե՞ս դուրս գանք, եթե դու ուզում ես՝ դուրս կգանք»,- լրագրողին ասել է պատգամավորը՝ շարունակելով թեման․ «Սառեցնել էն ա նշանակում, որ մի տարուց ավել չենք մասնակցել ՀԱՊԿ-ի բոլոր հավաքներին։ Սառեցնել կամ չմասնակցել միևնույնն ա, ի՞նչ տարբերություն»։ Լուկաշենկոյի չշտապելու հորդորին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է․ «Ճորտի կարգավիճակով ապրում ա էդ երկրը, մենք չենք ուզում ճորտի կարգավիճակով ապրել, ուզում ենք անկախ երկիր դառնանք, ում հետ ուզենանք հանդիպենք, ում հետ ուզենանք պայմանագրեր կնքենք՝ ռազմատեխնիկական և այլն։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, այո, որովհետև Ռուսաստանն էր թելադրում ամեն ինչ՝ ո՞ր երկրի հետ հանդիպենք, ո՞ր երկրի հետ շփվենք...»,- ասել է Գագիկ Մելքոնյանը։