Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.

«Կամ մենք պետք է ապրենք Հայաստանում, կամ սա` իր թիմով». Անի Կաղինյան

153
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 04:24
«Կամ մենք պետք է ապրենք Հայաստանում, կամ սա` իր թիմով». Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա նիկոլը իր թիմով ութ ամիս շարունակ, երբ Արցախը շրջափակման մեջ էր, մեզ համոզում էր, որ հանգիստ սպասեք, ուր որ է՝ խաղաղության պայմանագիրը կնքելու եմ, դառնալու ենք խաղաղության խաչմերուկ ու երջանիկ ապրելու ենք, ես արևմուտքի քավորությամբ ձեզ շնորհում եմ ձեր հայրենիքում ապրելու իրավունքով: Հետո նույն գործընթացի շրջանակում հայաթափվեց Արցախ աշխարհը ու խաղաղության կոչերն Ալիևի հոխորտանքների արանքում դարձան առոչինչ: Հիմա հարց. «Բա ընտանիքիդ հավաքել էիր գնացել էիր Մյունխեն ու արևմտյան հարթակ էր ժամանել Ալիևը, ինչո՞ւ չկնքեցիր խաղաղության պայմանագիրը, ինչո՞ւ չդարձար խաղաղության խաչմերուկ: Առավոտից երեկո այստեղ բարձաձայնում ես, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչ՞ու այդ հարթակը չօգտագործեցիր այդ կարևորագույն, անվտանգության հարցը բարձրացնելու համար»:
Դեռ ավելին, այնտեղից ձեռնունայն մեկնեցիր Փարիզ, կոմունիստ Մանուշյանի ոսկորները վերահուղարկավորելու, գրկախառնվեցիր քեզ Պրահայում քցած Մակրոնի հետ, պայմանավորվեցիր, որ Ֆրանսիան իր ուտիլ զենքերից քեզ փայ կտա, պայմանավորվեցիր, որ ֆ ա շ ի ս տ Զելինսկին կգա Հայաստան, Ալմա-Աթայի քո բարբաջանքով Ռուսաստանի հետ մեր թշնամանքն ավելի խորացրեցիր: Ու պատերազմը հետույքիդ կապած վերադարձար Հայաստան: Քեզ ո՞վ է իրավունք տվել համաշխարհային այս ճգնաժամի պայմաններում վեկտոր փոխել, ա´յ տգետ: Կամ մենք պետք է ապրենք Հայաստանում, կամ սա՝ իր թիմով: Ընտրեք...»:

Աղբյուրը`   Անի Կաղինյան